Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. «Որտեղ է եղբայրս». Հայկուհի Խաչատրյանի երեխաները և ոչ միայն նրանք միացել են ֆլեշմոբին

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանն, ինչպես հայտնել ենք, կազմակերպել է ֆլեշմոբ «Հայ Մայրեր» հասարակական շարժման շրջանակներում։ «Նպատակն է արտահայտել մեր՝ հայերիս և մայրերիս բողոքը «Հանրապետական» ծննդատանը վերջերս տեղի ունեցած նորածնային առեղծվածային անհետացումների դեմ»,- գրել էր նա:

Ֆլեշմոբին մասնակցել են նաև Հայկուհու երկու երեխաները՝ պարզելով «Հայկը մեր եղբայրն է, գտեք նրան», «Որտեղ է եղբայրս» գրությունները: