Search
Close this search box.

Երևանում երկու քաղաքացի ներխուժել են եկեղեցիներ ու անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Աղբյուրի տեղեկություններով, նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: