Search
Close this search box.

Թուրքական զրահատեխնիկան անցել Է Սիրիայի հետ սահմանը

Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք, տեղեկացնում է NTV հեռուստաալիքը: Զինծառայողներն ու զրահատեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝ ապաԷսկալացման գոտին հսկելու համար: Իդլիբում զորակազմի ծավալմանը նախորդել Է հետախուզական գործողությունը, որը շարունակվել Է հոկտեմբերի 8-ից մինչեւ 11-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել Է, որ Անկարան գործում Է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում եւ գործողությանը համաձայնեցնլում Է Մոսկվայի հետ: Նրա խոսքով թուրք զինվորականները կտեղաբաշխվեն Իդլիբի ապաԷսկալացման գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ դրա արտաքին պարագծով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: