Search
Close this search box.

Հայտնաբերվել է կնոջ այրված դի

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նոր Արեշ 43-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կնոջ այրված դի կա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տան մոտակայքում հայտնաբերվել է Սոնիկ Հ-ի (ծնված 1936թ.) այրված դին: Փրկարարների օգնության կարիքը չի եղել: