Search
Close this search box.

ԵՊՀ դասախոսը 150 հազար դոլար է պահանջել. հրավիրվում է իրավապահների ուշադրությունը

ArmLife.am-ը  ստացել է հետևյալ բովանդակությամբ նամակ, որի հեղինակները հրավիրում են  իրավապահների ուշադրությունը և պատրաստ են ոտիկանությունում ցուցմունք տալ.

Հայաստանում դրամաշորթության նոր տեսակ է ի հայտ եկել, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Երևանի պետական համալսարանի դասախոս Արմինե Ղազարյանն է: Վերջինս փորձում է շանտաժի միջոցով փող կորզել իր` Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող բնակարանի հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական կազմակերպությունից: Արմինե Ղազարյանը իբրև թե իր տան պատուհանի նվազ լուսավորության համար պահանջում է՝ աթոռից պինդ բռնվեք, որ չընկնեք՝ 150 հազար դոլար: Համալսարանի դասախոսը տարբեր տեղեր հայտարարում է, որ իրեն հովանավորում է կառավարությունում աշխատող իր հորեղբոր աղջիկը, ում միջոցով նա կարող է խոչընդոտել շենքի շինարարությանը: Ըստ նամակի հեղինակների՝ իրավապահները  պարտավոր են այս  հրապարակումը ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին: