Search
Close this search box.

ԱԱԾ նախկին պետը պետք է անձամբ պատասխանը տա

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսքան պրոֆեսիոնալ ուժայիններ միանգամից ազատվեցին աշխատանքից` Վանեցյան, Հայրապետով, Օսիպյան, Հովհաննես Քոչարյան, եւ կարեւոր կառույցներում տեւական ժամանակ է՝ ԺՊ-ներն են ղեկավարում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։

«Այսքան» եզրույթը փոքր-ինչ հարաբերական է, մարդիկ նշանակվում ու ազատվում են պաշտոններից` որոշակի հանգամանքներից ելնելով, որոշակի պահանջներ չբավարարելիս, որոշակի խնդիրներ չլուծելու պարագայում։ Այդ պաշտոնները հայեցողական են, եւ, իհարկե, նշանակող պաշտոնյան խնդիրներ է դնում նրանց առաջ եւ սպասում դրանց լուծմանը»:

Ի՞նչ պատճառներ կարող են լինել երկրում, որ այդպես «փաթեթով» ազատվեն նրանցից։ «Եկեք կոնկրետ անդրադառնամ պարոն Օսիպյանի աշխատանքին․ որքանով այն տեսանելի էր, մենք տեսնում էինք այն բացերը, որոնք կային ոստիկանությունում, եւ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ ունեինք ակնկալիքներ ոստիկանությունից եւ մնացյալ ուժային կառույցներից՝ այդ բացերի վերացում»:

Իսկ ինչո՞ւ մինչ հրաժարականները չէիք բարձրաձայնում «բացերի» մասին, եւ ինչո՞ւ այդ մարդիկ ոչ թե հեռացվեցին, այլ սեփական դիմումներով գնացին։ «Խմբակցության նիստերի ժամանակ մենք տարբեր քննարկումներ էինք ունենում, կուսակցական նիստերի ժամանակ որոշ հարցեր բարձրացվում էին. նման կառույցներն ունեն գործունեության իրենց տրամաբանությունը, եւ ամեն ինչ չէ, որ կարող է լինել բացարձակ հրապարակային»:

ԱԱԾ տնօրենի «կանգ առ»-ն արդյոք լուրջ ահազանգ չէ՞ր թիմին, այդ թվում` Հրայր Թովմասյանի նկատմամբ հարձակումների առումով։ «Կարծում եմ, որ պարոն Վանեցյանը՝ ինքը, պետք է այդ եւ այլ հարցերի պատասխանները տա, մենք եւս սպասում ենք»,- ասաց Բոշյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում