Search
Close this search box.

Զավեշտալի դեպք Արթիկի գաղութում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Արթիկում գտնվող դատապարտյալի մոտ այցի եկած հարազատի կողմից դատապարտյալին փոխանցվող հանձնուքի եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալայի) բերանի մեջ հայտնաբերել են բջջային հեռախոս, իսկ գլխի աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի ականջակալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «քյալայի»՝ գլխի գանգուղեղային հատվածում հայտնաբերվել է սուր հոտով սպիտակավուն մածուցիկ զանգված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը Արթիկի բանտի ծառայողների աչալուրջ ծառայության արդյունքում հայտնաբերվել է, ինչպես նաև պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ տավարի եփած գլուխը բերվել է Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայով։

Նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում՝ ով և ում էր բերել տվարի եփած «քյալան»։ Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստֆում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: