Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը փորձել է զբաղվել կինոբիզնեսով ու տակ է տվել

Սերժի ռեժիմի, դրա էության, հանուն փողի օրենքների ոտնահարման, պետությունը և իշխանությունը միմիայն անձնական և խմբակային շահերին ծառայեցնելու փայլուն օրինակ է Երևան քաղաքի դատարանում ընթացող մի աբսուրդ դատավարություն:
Այս գործի աբսուրդը կայանում է հետևյալում:
Ըստ Սերժիկի ՀՔԾ պետ, ըստ հավաստի լուրերի անգերազանցելի կաշառակեր Վահրամ Շահինյանի սարքած գործի, առերևույթ հանցագործությունը կատարվել է ԱՄՆ-ում:

Առերևույթ հանցագործությունն էլ կայացել է նրանում, որ արտասահմանյան մի ընկերություն պայմանագիր է կնքել արտասահմանյան մեկ այլ ընկերության հետ կինոարտադրությունով զբաղվելու նպատակով և ներդրել մոտ հարյուր միլիոն դոլար: Ֆիլմերը արտադրվել են, բայց հասույթ չեն ունեցել և ներդրումները կորել են:
ԱՄՆ իրավապահները սույն գործը դիտարկել են որպես ակնհայտ քաղաքացիական վեճ և հրաժարվել են քրեական գործ հարուցել:
Սակայն ԱՄՆ իրավաբանները չունեն ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի ախորժակը, առավել ևս, որ այդ հարյուր միլիոն դոլարը ըստ լուրերի պատկանել է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և փաստացի կինոբիզնեսով կրկին ըստ լուրերի փորձել է զբաղվել Սերժիկը:

Ճիշտ է գործով որպես << տուժող>> անցնում է Հայբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը, այդ նա է իբր Հայաստանից ԱՄՆ փոխանցել 100 միլիոն ԱՄՆ դոլար:
Բայց ինչպես հայտնի է, ռոբասերժական կլանի կառավարման տարիներին, ՀՀ-ից արտերկիր, այն էլ 100 միլիոն դոլար արտահանել, առանց Սերժիկի իմացության, այն էլ փաստացի առերևույթ վերջինիս պատկանող բանկից ֆանտաստիկայի դասից է:
Ինչևէ, տեսնելով որ ԱՄՆ իրավապահները հրաժարվում են քրեական գործ հարուցել, Սերժիկի ցուցումով գործը հարուցվում է ՀՀ ում և գարծի քավորն է դառնում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը:

Ուշագրավն այն է, որ ՀՀ իրավապահները ՀՀ-ից հարյուր միլիոն ԱՄՆ դոլար գումարի ելքի հիմքերը ստուգելու փոխարեն, հեռակա կարգով մեղադրանք են առաջադրում կինոռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանին, և հայտարարում հետախուզում:
Բանից անտեղյակ կինոռեժիսորը ԱՄՆ-ից մեկնում է Մոսկվա կինոփառատոնի և ձերբակալվում է:
Արդեն ռուսական բանտում, ըստ լուրերի նրան են այցելում Սերժիկի ցուցումով Վալերի Գրիգորյանցի մարդիկ և Ստեփան Մարտիրոսյանից պահանջում են իրենց հանձնել ԱՄՆ ծովափնյա քաղաքներից մեկում գտնվող միլիոնավոր դոլարներ արժեցող իր հողակտորը, հակառակ դեպքում սպառնում են տեղափոխել ՀՀ և վերջինիս հետ հաշվեհարդար տեսնել Շուշիի բերդում:

Հետագայում պարզվում է, որ Ստեփան Մարտիրոսյանի հողամասի կողքի հարևանը դա Վիտալի Գրիգորյանցն է և ըստ լուրերի հողամասի իրական սեփականատերը դա Սերժիկ Սարգսյանն է:
Ըստ լուրերի, կինոբիզնեսում ձախողված Սերժիկ Սարգսյանը, փորձում է իր անփառունակ բիզնեսի կորուստները վերականգնել, Ստեփան Մարտիրոսյանի հողամասը շորթելով:

Հեղափոխությունից հետո Ստեփան Մարտիրոսյանը տեղափոխվեց Հայաստան և նրա խափանման միջոցը փոխվեց:
Թվում էր թե պետք է կարճվի նաև քրեական գործըանի որ առերևույթ հանցագործությունը տեղի է, քանի որ առերևույթ հանցագործությունը տեղի է ունեցել ունեցել ԱՄՆ-ում, ավելին Ստեփան Մարտիրոսյանը Սերժիկի ՝ Վիտալի Գրիգորյանցի գործարքների կողմ չի էլ եղել, բայց տեղի ունեցավ անսպասելին:

Դատարանը կեղծ փաստաթղթերի հիման վրա կրկին կալանավորեց Ստեփան Մարտիրոսյանին և հնարավոր եղավ նրան ազատել միայն վերաքննիչ դատարանի կողմից 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Կարծում եմ, որ գոնե այժմ, հեղափոխությունից հետո, իրավապահները պարտավոր են Վիտալի Գրիգորյանցից հետաքրքրվել, թե որտեղից նրան հարյուր միլիոն դոլար, ում են պատկանում իրականում այդ գումարները, ինչպես է ՀՀ-ից ԱՄՆ տեղափոխվել հարյուր միլիոն դոլար և այլն:

Սակայն այդ մասով քննություն չի կատարվել, ոչ հեղափոխությունից առաջ և ոչ էլ հետո:
Փաստացի սա ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իրավապահ համակարգը դեռևս գտնվում է Սերժիկի տոտալ վերահսկողության տակ, շարունակում է սպասարկել նրա շահերը և կատարել նույն ոճով նրա պատվերները:

Շարունակելի…

Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից