Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվաում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-հարավ կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի, նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: