Search
Close this search box.

Մոուրինյուն պատրաստ է Մարսիալին փոխարինել Ռակիտիչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Անտոնի Մարսիալի հետ, որպեսզի մանկունիացիների թիմում տեսնի «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:

Այս մասին հայտնում է «The Sun»-ը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» դիտարկում է 21-ամյա Մարսիալին ձեռք բերելու տարբերակը: Մոուրինյուն դեմ չէ այս գործարքին, բայց կցանկանար փոխարենը ստանալ 29-ամյա Ռակիտիչին:

Նշենք` Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին ԱՊԼ-ի 6 հանդիպման է մանսակցե, բայց դրանցից միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում:

Հարձակվողի ակտիվում 3 գոլ և 2 գոլային փոխանցում կա: