Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Այ ադրբեջանցի վաստակներ». թեժ կրքեր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը։ Դատարանի դիմաց ակցիա է ի պաշտպանություն երկրորդ նախագահի։ Նիստերի դահլիճում սովորականի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն ու ընդդեմ քաղաքացիները դարձյալ բախվել են: Այս անգամ դատական կարգադրիչները կարծես հրաժարվել էին դիտորդի կարգավիճակից. դուրս հրավիրվեցին սահմանված կարգը խախտողները:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ եթե կարգադրիչները շարունակեն իրենց դիտորդի պես պահել, ինքը ուղիղ եթերում կվիրավորի իրենց վերադասին: