Search
Close this search box.

Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին. Էրդողան

Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Ս-400-ի առումով որեւԷ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն նախատեսված չԷ: Հուսով ենք, որ այն կսկսվի երկրորդ փուլից»,- ընդգծել Է նա: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան մտադիր չԷ ավարտել բանակցությունները Ս-400-ի շուրջ:

«Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին»,- ասել Է Թուրքիայի ղեկավարը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւվլյութ Չավուշօղլուն հայտարարել Էր, որ Անկարան կարող Է հրաժարվել Մոսկվայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: