Search
Close this search box.

2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին

2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը…

Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին:

Հա, կներեք, մոռացել էի, որ նոր Հայաստանում քայլած ոմանց ամեն ինչ կարելի է»: