Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը իր ունեցվածքը փոխանցեց դատարանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին կրկին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, պաշտպանները նշում են, որ պատճառն ամբաստանյալի առողջական վիճակն է:

Դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Պաշտպանները նաև միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը:

Նրանք նշում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում առկա է բացակասան դինամիկա:

Մեղադրող կողմը նշեց, որ բացասական դինամիկան կարող է պայամանվորված լինել ոչ միայն զուտ կալանքով, այլ նաև, օրինակ՝ դեղորայքը ոչ պատշաճ ընդունելուց: