Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, այն հեռացվել է․ Լեւոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարեւորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»։

Դատական նիստին, Լեւոն Քոչարյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը պետք է գա․ «Չեմ կարծում խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն եւ վիրահատվել։