Search
Close this search box.

Վարչապետին փոխադրող օդանավում հրդեհ է բռնկվել

Կիրակի ոչ մեծ հրդեհ է բռնկվել օդանավում, որով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ուղեւորվում էր Թաիլանդ, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Հրդեհը բռնկվել է գրեթե 15:00-ին, խոհանոցի օդաջեռուցման պահարանի մեջ, որը տեղակայված է Boeing 777-300ER օդանավի պոչամասում, սակայն արագ մարվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աբեն Թաիլանդ АСЕАН-ին մասնակցելու է մեկնել 13:41-ին, եւ պատահարը ոչ մի կերպ չի ազդել վարչապետի թռիչքի ժամանակացույցի վրա: