Search
Close this search box.

Գյուղնախարարը Էջմիածնում խաղողի և ընկույզի այգիներ ունի.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի:
Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշ­ված է, որ ունի երկու բնակարան, մեկ ան­հատական բնակելի տուն»: