Search
Close this search box.

Հուղարկավորություններից հետո գաղտնի հանել են դիակները գերեզմաններից ու հերձել

Շոտլանդիայում հնագետները երկու հարյուր տարեկան տան բակում հայտնաբերել են հուղարկավորված մարդկային մնացորդներ։ Գիտնականները պարզել են, որ դիակները դիահերձվել են մահվանից հետո այդ տանը, ինչը ցույց է տալիս, որ 19-րդ դարում այդ տարածքում ինչ որ մեկը կամ մի քանի զբաղվել են անօրինական դիահերձմամբ։

Պատմական փաստաթղթերի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ այդ կողմերում այդ ժամանակներում ապրել են ապագա բժիշկ ուսանողներ, եւ հնարավոր է, որ նրանք են անօրինական դիահերձումներն իրականացրել՝ վիրաբուժական պրակտիկա ձեռք բերելու համար։ Հայտնաբերված մարդկային ոսկորների վրա եղել են վնասվածքներ, որոշները նույնիսկ բավական կոպիտ, ինչը եւս ապացուցող հանգամանք է, որ դիահերձողները եղել են սկսնակ, կամ գոնե իրենց գործի վարպետը չեն եղե;

Հնագետները կարծում են, որ ուսանողները հուղարկավորություններից հետո գաղտնի հանել են դիակները գերեզմաններից ու տարել իրենց կացարան՝ հերձումներ կատարելու համար։