Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ոսկեհատ-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 MP 055 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AV 770 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աստղիկ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից՝ 49-ամյա Կարեն Հակոբյանն ու 69-ամյա Արևհատ Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել են,

Փաստի առթիվ Ն. Մհերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը:Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ Կ. Հակոբյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: