Search
Close this search box.

Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս է հասցվել. ԱԱԾ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, նախկին ազդեցիկ պաշտոնյայի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հրաժարվել է մեկնաբանել:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից «Ազատությանը» հայտնել են, որ այն ժամանակ դեռ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե: