Search
Close this search box.

Հարցվածների մեծ մասը գոհ ու երջանիկ կլինի, եթե ձերբակալեն Սերժ Սարգսյանին. քվեարկության արդյունքները

ArmLife.am-ի օնլայն հարցմանը՝ գոհ ու երջանիկ կլինեք, եթե ձերբակալեն Սերժ Սարգսյանին, մեծամասնությունը տվել է դրական պատասխան:

Այսպես՝ 69 տոկոսը պատասխանել է այո, 20  տոկոսը՝ ոչ, իսկ 11 տոկոսի համար միևնույնն: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1100 մարդ:

Հիշեցնենք՝ իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն… Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»։