Search
Close this search box.

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ կից տեղադրելով լուսանկարը: