Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու». Արթուր Ղևոնդյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվեց Արթուր Ղևոնդյանը։ «2007-ի ապրիլի մեկի յոթանցկեսի սահմաններում Նարեկն ա զանգում, թե բա շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես՝ հա: Իջա ներքև, Սաշիկ ձյան՝ բա Հայկոն հանկարծակի Դավիթի ոտին ա կրակել, վեկալ վրեդ, սաղ լավ ա լինելու, ոչ մի բանի մասին մի մտածի: Ասի՝ Սաշիկ ձյա, չէ… Հետո Նարեկը՝ բա իջի ներքև, իջա՝ հայհոյանքներ իմ հասցեին: Սաշիկ ձայն էլ իջավ, դիտողություն արեց Նարեկին: Հետո ոստիկաններ եկան, դալանի տակ պարկուճներ քցեցին, նկարեցին, տարան ոստիկանություն…»,- ասաց Ղևոնդյանը:

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի, 2007 թվականին հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը այնուհետև կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձել է կատարել Հայկ Սարգսյանը։