Search
Close this search box.

«Չեք ափսոսում Ձեր տարիների վաստակը». իր նորածնին կորցրած մոր բաց նամակը՝ գլխավոր դատաբժշկին

«Հանրապետական» ծննդատանը իր երեխային խկորցրած Հայկուհի Խաչատրյանը բաց նամակով դիմել է դատաբժիշկ  Մհեր Բիշարյանին.

Բաց նամակ գլխավոր դատաբժիշկ պրն՝ Մհեր Բիշարյանին.

Բարև Ձեզ Պարոն Բիշարյան, իմ երեխայի կյանքը բարձրագույն արժեք է կոնտեքստով կսկսեմ։ Ի՞նչ պատասխան եք տալու ինձ և ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, երբ պարզվի որ երեխաս ողջ է , իսկ դուք ինչ որ անհայտ ծագման օրգանների վրա փորձաքննություն եք նշանակու, Ձեր ասածներից հետո ։ Մի՞թե դա դիտավորյալ հանցագործություն չէ, լինելով գլխավոր դատաբժիշկ` իմանալով, որ ֆարմալինի լուծույթում պահված օրգաններից ԴՆԹ չի անջատվում նման անհեթեթ քայլի եք գնում։ Ձեր բարձրագույն մարդկային արժեքը այն կլինի, որ այդ բանկան ուղարկեք այնտեղ՝ որտեղից որ եկել է։

Չեք ափսոսում Ձեր տարիների վաստակը, Ձեր կրթությունը , Ձեր անցած ճանապարհը , որ ինչ-որ ճղճիմ ռազմիկի քմահաճույքին տեղի էք տալիս։ Ամբողջ օրը կոկորդս պայթացնում եմ, թե ֆարմալինի լուծույթում պահված օրգաններից ԴՆԹ չի անջատվում։ Բացի նրանից, որ գիտեմ և բազմիցս հարցումներ եմ արել այդ թվում նաև գլխավոր դատաբժիշկ՝ Մհեր Բիշարյանին.«Ձեր պռակտիկայում եղե՞լ է մի դեպք, որ ֆարմալինի լուծույթում պահված օրգաններից ԴՆԹ անջատվի»։ Պատասխանել է ՝ ո՛չ ։ Բավական է մեզ հիմարեցնեք այդ անհայտ ծագման օրգաններով։ Իմ երեխայի կյանքը բարձրագույն արժեք է և պահանջում եմ գտնել երեխայիս։ Չկա, ըստ առողջապահության կանոնակարգի, արձանագրված մահ։

Ո՞ւմ էք սպասում … հավկուրությամբ տառապող պատկան մարմիններ։ Եթե հարկ լինի փորձագետի ինձ Ձեր ցանկը չի հետաքրքրում։ Ես ՌԴ քաղաքացի եմ և փորձագետներ կհրավիրեմ դրսից։ Բավական է գլուխ արդուկեք Ձեր անհեթեթությամբ։