Search
Close this search box.

«Եթե դուք կամ Ձեր հարազատները տուժել եք Հանրապետական ծննդատանը, ապա միացեք մեր պահանջին». Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերի ընթացքում ակամայից ձևավորված Հայ Մայրեր հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում ենք ստորագրահավաք և ընդունում ենք բողոքներ, որով պահանջում ենք Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Հանրապետական ծննդատանը զրկել բժշկական լիցենզիայից և չտրամադրել նրա արյունակից, հարազատ, բարեկամ, խնամի անդամներից որևէ մեկին։ Դադարեցնել գործունեությունը և պետականացնել, ինչպես նաև ստուգել ֆինանսական աղբյուրները և բացահայտել նրանց կողմից իրականացրած ապօրինությունները և հանցագործությունները։ Հարգելի հայրենակիցներ, եթե դուք կամ Ձեր հարազատները տուժել եք այս ծննդատանը, ապա միացեք մեր պահանջին, թողեք Ձեր տվյալները և նկարագրեք դժգոհությունը։ Հարգանքներով ս/թ՝ սեպտեմբերի 24-ին տուժող նորածնի մայր՝ Հայկուհի Խաչատրյան։

Հեռախոս 098381803»: