Search
Close this search box.

Սամվել Բաբայանը չի կարողանա առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու

Արցախի խորհրդարանն այսօրվա օրակարգ մտած «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը մերժվել է: Այն խորհրդարանին ներկայացրել էր նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:

Նշենք, որ այս նախագիծը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նախաձեռնության հետ էր կապվում: Բաբայանը ցանկանում էր մասնակցել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: