Search
Close this search box.

«Ադրբեջանական կողմն ակնհայտորեն գնում է սադրանքների». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների` ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքներն անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»։