Search
Close this search box.

«Ես երդվում եմ, որ ազատ լինելով միայն բարիք կգործեմ». ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Արդեն մոտ 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը շարունակում է պայքարել և չի կորցնում ազատության մեջ լինելու հույսը: Ստեփան Գրիգորյանը շարունակ պնդում է, որ իրեն տված պատժաչափը անմարդկային է և ինքը որևէ մեկին չի սպանել:

Նա պարբերաբար դիմել է դատարան և փորձել պաշտպանել վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքը, բայց մինչև օրս Ստեփանի պայքարը արդյունք չի տվել:

Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման դեպքում նոր հանցան կատարելու հավանականություն ցածր է: Պրոբացիայի ծառայությունը ևս դրական եզրակացություն է տվել:Նրա  ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են Ազգային Ժողովի յոթը պատգամավորներ, ինչը աննախադեպ է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 21-ին, ժամը 15:30-ին  դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ կքննվի Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման դիմումը:

Arlur.am-ի հետ հեռախոսազրույցում Ստեփան Գրիգորյանը հայտնեց, որ հավատում է դատարանին և համոզված է, որ այս անգամ ինքը անպայման ազատ կարձակվի:

«Իմ արած բոլոր հանցանքների համար վաղուց զղջացել եմ: Ես արդեն առաջվա երիտասարդ Ստեփանը չեմ:Երազում են թոռներիս զբոսանքի տանելու մասին: Ուզում լինել զավակներիս կողքին:Ես չեմ տեսել, թե նրանք ինչպես են մեծանում: Մեղավոր եմ մրանց առաջ, բայց նրանք ինձ երբեք մենակ չեն թողել: Հավատում եմ, որ դատարանը հաշվի կառնի այս բոլոր հանգամանքները»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանի մասին դրական են արտահայտվել նրա բախտակից ընկերները և բոլոր  նրանք, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչելու նրան: Arlur.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանին դրական է բնութագրել նաև «Արմավիր» ՔԿՀ-ի  նախկին  պետը՝ Վ .Եղիազարյանը: Նա նշել էր, որ Ստեփան Գրիգորյանը բացառիկ դատապարտյալ է և արժանի է ազատ լինելուն:

«Ես երդվում եմ, որ ազատ լինելով միայն բարիք կգործեմ»,-հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար: