Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արարատի մարզում. երկու երիտասարդ է դանակահարվել

Հոկտեմբերի 29-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ :

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ մարզային ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Զաքարյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը: