Search
Close this search box.

Բացառիկ տեսանյութ. Վանաձորում հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ:
Հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է: SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս թափթփուկներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ: