Search
Close this search box.

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունելու վերաբերյալ: Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման համար:

«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, թեպետ ես վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,- գրել է Թանկյանը: