Search
Close this search box.

Թուրքիայի արձագանքը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

Հայտարարության մեջ նշվում է, թե բանաձևը, որը շոշափում է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի անունը, հակասում է Սիրիայի հարցով հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրին ու ՆԱՏՕ-ի ոգուն:

Անկարան հորդորում է ամերիկյան ադմինիստրացիային քայլեր չձեռնարկել, որոնք կարող են փչացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 403 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: