Search
Close this search box.

Քննարկում են Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը:

Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»: