Search
Close this search box.

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեԼ է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել և երիտասարդը մեղսունակ է:

Ավելի վաղ հայտնվել էր որ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. -ին ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի: