Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 192 կգ: Երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ, որը ռեկորդային էր: Այս ձևում Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

Հրում ձևում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: