Search
Close this search box.

Իր նորածին չտեսած մոր՝ Հայկուհի Խաչատրյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հանրապետական» ծննդատանը նորածին երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում, մասնավորապես ծնելիության մակարդակը բարձրացնելու, քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող արմենիա բկ ում իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան ։

Բարև Ձեզ պրն վարչապետ, ես անհայտացած նորածնի մայր եմ։ Ս/ թ սեպտեմբերի 24 ին ծննդաբերել եմ տղա երեխա, բժիշկների պնդմամբ՝ երեխաս մահացել է և հարուցվել է քրեական գործ։ Այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չի հայտնաբերվում իմ երեխայի մարմինը, որը փաստում է երեխայիս առևանգելու մասին։ Ես թոքի ինֆարկտով օրեր շարունակ գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում և դեռ 6-7 ամիս բուժման կուրս պիտի անցնեմ և անձամբ չեմ կարող հանդիպում խնդրել և իրազեկել։ Խնդրում եմ հետամուտ լինել դեպքի բացահայտման հարցերում։ Այս օրերի ընթացքում Արմենիա ԲԿ-ի հետ կապված մոտ 500 դիմում բողոքներ ունեմ հավաքագրած և բազմաթիվ քաղաքացիների դեպքերի պատմությունների մասին տեղեկություններ ունեմ, որ մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա։