Search
Close this search box.

Ձեռք մեկնել պատերազմից տուժած Սիրիայի և Դոնեցկի փոքրիկներին. Bonheur Retrouve բարեգործական ասոցիացիայի հերթական բարեգործական նախաձեռնությունը

Ֆրանսիական Bonheur Retrouve բարեգործական ասոցիացիան հերթական բարեգործական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կարճ ժամանակում ասոցիացիան նախաձեռնեց համերգ՝  հայ, եզդի, քուրդ, ուկրաինացի երգիչների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը մեկ առաքելություն ունի՝ ձեռք մեկնել պատերազմից տուժած Սիրիայի և Դոնեցկի փոքրիկներին։

Այս օրերին համացանցում հայտնված Սիրիայի փոքրիկների հայացքները պարզապես չեն կարող անտարբեր թողնել։ Ասոցիացիայի նախաձեռնած համերգային այս ծրագիրը կոչված է նաև խաղաղության կոչով դիմել պատերազմող բոլոր երկրներին: