Search
Close this search box.

Հայտնի կոռուպցիոները եղել է նաև պետռեգիստրի պետ. «Կանոնադրություն հաստատելը՝ 100 դոլար»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ կալանավորված տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը նախկինում երկար տարիներ աշխատել է Պետռեգիստրում, եղել է պետռեգիստրի պետ։

Նրա հետ աշխատածները պատմում են, որ Գուրգեն Սարգսյանը պետռեգիստրում էլ է կոռումպացված եղել, աջ ու ձախ կաշառք է վերցրել։ «Կուսակցության, հասարակական կազմակերպության կանոնադրություն հաստատելը ստանդարտ գին ուներ՝ 100 դոլար։ Եթե արագ էին ուզում, ավելի թանկ էր։ Կուսակցության, ՀԿ-ի անվանափոխությունն իր գինն ուներ։ Շատերի մոտ գուցե նա որպես նախարար չի տպավորվել, բայց Գուրգեն Սարգսյանի կոռումպացված լինելը նորություն չէ»,- պատմեց մեր զրուցակիցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: