Search
Close this search box.

«Չեմ բացառում, որ իմ երեխային էլ կարող էին կեղծ փաստաթղթերով և կեղծ ծնողի տվյալներով գրանցած լինեն աճուրդում». Հայկուհի Խաչատչյանը դիմում է Ինտերպոլին

Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» ծննդաբերած ու իր երեխային չտեսած Հայկուհի Խաչատչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «MEN Having Babies կայքի մասին google ում շատ ինֆորմացիա կա ՝ երեխաների վաճառքի կոնֆերանս։

Այ քեզ զուգադիպությո՞ւն։ Ոճրագործ քեհյանը պետք է գնար կոնֆերանսի իմ երեխայի ծնվելուց հետո։ Սեպտեմբերի 21 -22 ին Բրյուսելում տեղի է ունեցել երեխաների վաճառքի կոնֆերանս։ Երեխայի մոտավոր արժեքը 130000 եվրո։ Քանի որ համասեռամոլները երեխաներ չունեն գրանցվում են երեխա գնելու աճուրդում, իսկ երեխաների ծնողները գրանցվում են վաճառողի դերում։ Չեմ բացառում, որ իմ երեխային էլ կարող էին կեղծ փաստաթղթերով և կեղծ ծնողի տվյալներով գրանցած լինեն աճուրդում։ Պահանջում եմ անհապաղ Ինտերպոլով ՀՀ սահմանից նորածիններին սահմանից դուրս բերման տվյալներ տրամադրեն … և ընթացիկ հետամուտ լինեն …
Եվս մեկ անգամ բողոքում եմ քննչական կոմետեյից, որ երեխայիս հայտնաբերելու փոխարեն անհայտ մարդու օրգանների փորձաքննություն է նշանակում և դրանով ապացուցում, որ երեխաս մահացած է …
Գտեք երեխայիս … անհապաղ…»:

Հիշեցնենք, որ այս գործով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: