Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ը, КамАЗ-ը, Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes E200 մակնիշի 77 XV 707 համարանիշի КамАЗ մակնիշի 28 ՍՏ 449 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZD 294 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes–ի ուղևորը և КамАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Mercedes-ի վարորդը նույնպես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Քաղաքացիներն իրենց ուժերով են մարել կրակը: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դ

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: