Search
Close this search box.

ՀՀ Վարչապետին և նրա ընտանիքի անդամներին սպառնում են ֆիզիկական ոչնչացմամբ. Ինչ է մտածում գեներալ լեյտենանտ դարձած դատախազը

Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Գլխավոր Դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանը դարձավ Գեներալ Լեյտենանտ:
Ցանկացած այլ դեպքում ժողովուրդը կշնորհավորեր: Բայց Արթուրի դեպքում, հակառակ պատկերն է:

Շնորհավորանքի փոխարեն, պարսավանք, առերևույթ մեղադրանքներ, տարակուսանք ժողովրդի կողմից:
Տվյալ դեպքում կարելի է արձանագրել, որ Արթուր Դավթյանը կարողացավ անցումնային շրջանում փայլունս իրականացնել Տերափոխությունը, բայց այդ ընթացքում մոռացավ ամենակարևորը, որ իշխանության Տերը և կրողը դա ժողովուրդն է, որը ոչինչ չի մոռացել, չի վստահում և ատում է Տերափոխված Գլխավոր Դատախազին:Արթուրը նաև մոռացավ ամենակարևորը, բումերանգի տիեզերական օրենքը: Հանգստացնեմ հուսախաբ եղած և վրդովված իմ ժողովրդին:

Արթուրի բումերանգը, գեներալ լեյտենանտի կոչումը ստանալու պահից սկսած, արդեն իսկ շրջադարձ կատարեց և սկսեց վերադառնալ:
Այն ճանապարհին առաջինը սրբելու է Արթուրի << հալալ քրտինքով>> դիզած ունեցվածքը, այնուհետև նա ստանալու է այն, ինչ արել է ուրիշներին, զգալու և ապրելու է այն նույն տառապանքը, ինչին հանուն իր շահի դատապարտել է ուրիշներին:
Արթուրի զավակները զգալու են բումերանգի այն նույն, անխուսափելի հարվածը, ինչը այսօր իրենց մաշկի վրա զգում են Քոչարյանի զավակները:

Իսկ ամենակարևորը, շատ շուտով, գեներալ լեյտենանտ Արթուրը, իր շահերի պաշտպանության համար, Քոչարյանի պես, օգտագործելու է մարդու իրավունքներ, արդար դատաքննություն բառերը և իր սեփական մաշկի վրա է զգալու, թե ինչ է նշանակում, երբ նախաքննության նկատմամբ հսկողություն է իրականացնում պաթոլոգիկ տգետ և կոռուպցիայի մեջ մինչև ականջները թաթախված դատախազը:

Մինչև Արթուրը անխուսափելիորեն կհասկանա այս ամենը, նրա բումերանգը կավարտի իր ընթացքը, հայրենի Հոռոմ գյուղի մոտ գտնվող Արթիկ Քրեակատարողական Հիմնարկում, որտեղ կոտրած տաշտակի մոտ բումերանգի վերջին հարվածին սպասելիս կլինի գեներալ լեյտենանտ Արթուր Դավթյանը:

Հ.Գ
Դեռևս Գլխավոր Դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր:
Դիտիր այս հղումը:
https://www.facebook.com/nikoldavatcan/posts/2404956539743320

Այս էջում սպառնում են ֆիզիկական ոչնչացմամբ, այսօր քեզ գեներալ լեյտենանտ դարձրած ՀՀ Վարչապետին և նրա ընտանիքի անդամներին, բացի այդ հայհոյում են վերջին բառերով:
Հավաստի կասկած և ներքին համոզմունք ունեմ, որ եթե դու, մոտակա 10 օրը չհայտնաբերես այս էջի պատասխանատուներին, ապա նրանք ամենայն հավանականությամբ, այս էջի նյութերում Նիկոլ Փաշինյանի նկարը և անունը կփոխարինեն քո նկարով, իսկ տեքստում Նիկոլ անունը կփոխարինվի Արթուր Դավթյան բառակապակցությամբ:
Մի բան էլ ասեմ, մարդասիրությունից դրդված: Այն որ ականջներիդ մեջ աղմուկ ես լսում, դա հիվանդություն չէ, բժշկի մի դիմի, դա հետ վերադարձող բումերանգի շառաչյունն է:

Արտակ Գալստյան