Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Հարությունյանի պարտությունը, հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուքը

Ռիոյի Օլիմպիադայի հունահռոմեական ըմբշամարտի արծաթյա մեդալի դափնեկիր Միհրան Հարությունյանը նախօրեին Սոչիում կայացած խառը մարտարվեստների մենամարտում պարտվել է ղազախստանցի Ժասուլան Ակիմժանին։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, երրորդ փուլի ավարտին ոտքով հարված է բաց թողել գլխին, և դատավորն արձանագրել է հայ մարզիկի պարտությունը նոկաուտով։

Մարտից հետո Միհրանն իր խոսքում զգուշացրել է երկրպագուներից մեկին։ «Այսօր ամեն ինչ ստացվել է, բացի մի բանից։ Ընկե՛ր, քո խնդիրն այսօր այստեղից դուրս գալն է։ Իմ կարծիքով՝ դու ձեռք ես բարձրացրել հորս վրա»,- ասել է Հարությունյանը։

Մարտից հետո դահլիճում լարված մթնոլորտ է տիրել․ հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել։ Մրցաշարի հանդիսավարը կոչ է արել բոլոր երկրպագուներին դադարեցնել ծեծկռտուքը՝ հիշեցնելով, որ միջոցառումը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Արդյունքում ծեծկռտուքը հաջողվել է դադարեցնել։