Search
Close this search box.

«Ովքե՞ր են առևանգել երեխայիս և հիմա որտե՞ղ է նա գտնվում». Հայկուհի Խաչատրյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

«Հանրապետական» ծննդատանը իր երրորդ երեկային լույս աշխարհ բերած ու այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը՝ անդրադառնալով Նախագահի այն հրամանագրին, որով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«28 երկար ու ձիգ օրեր երեխայիս մասին լուր չունեմ, անորոշության մեջ մահվան ու կյանքի կռիվ եմ տալիս և սպասում, որևէ տեղից կամ որևէ մեկը բարի կգտնվի ու ինձ կհաղորդի որևէ լուր, բայց արի ու տես, որ ինձ լուրեր հաղորդելու փոխարեն, լուրերը պտտվում են Ձեր շուրջը և որ Ձեզ կոչում են բարձրացնում … Ինչու՞ … ինչի՞ համար …
Պարոն գլխավոր դատախազ, մեզ շատ է հետաքրքրում ինչի՞ համար էք ստացել այդ կոչումը։
Կոչումդ միգուցե պարտավորեցնի, որպեսզի, ի վերջո, ինձ հայտնեք, ովքե՞ր են առևանգել երեխայիս և հիմա որտե՞ղ է նա գտնվում …»

Իսկ մեկ այլ գրառման մեջ էլ Հայկուհի Խաչատրյանը նշում է. «Այն մասին, որ որոշ թուլամորթներ իրենց գիտունիկի տեղ դրած քննադատում են, որ վիշտդ թողած պայքար ես մղում,  (ի դեպ ռազմիկն էլ էր կարծում, որ դարդ ու ցավի տակ կլռեմ, բայց ես ոչ միայն չեմ լռի, այլ դարդ ու ցավը իրեն կտամ, որ իմ երեխային խլել է ինձանից։ Այդ ստորը, որ արդարանում է, թե ես ի՞նչ կապ ունեմ, բա չհարցեմ այ ապուշ հորեղբորդ աղջիկն էի, որ ծննդաբերության ժամանակ եկել ցցվել էիր գլխիս վերևում, բա ուրիշների գլխին ինչի չէիր կանգնում, կապիտալի գերի, դու բոլորին դժբախտացրել ես հանուն կապիտալի և ես բոլորի փոխարեն քեզ կզրկեմ կապիտալից) գրառումներ անում, Հայ Մայրեր հասարակական շարժում սկսում։
Նրանք ցանկանում են կոտրել իմ պայքարող ոգին ։
Իմ գրառումները ինքնանպատակ չեն։ Հատուկ դժվար ու ծանր հասկացողների համար եմ շեշտում ։

Ամեն վայրկյան մեր հասարակության մարդասեր ու մտահոգ զանգվածը հարցում է անում ՝ երեխայից, իմ առողջական վիճակի մասին և քանի որ առողջականս և ժամանակս չի հերիքում անհատական պատասխանելհազարավոր հարցումներին, այդ պատճառով գրառումներում տեղեկացնում եմ նրանց և հավելում , որ շատ եմ սիրում նրանց  Նրանք ավելի շատ են ինձ օգնում ու աջակցում , քան …
Ես ասել եմ ու կրկնում եմ՝ իմ ուժը Ձեր շնորհիվ է գումարվում և առաջնորդում պայքարի։ Երբ դադարեք ինձ աջակցել ես կհանգչեմ ու այս թրաֆիկինգի երևույթը կմնա մթության մեջ և քաղցկեղի նման կտարածվի …
Մնացեք իմ թիկունքում օգնեք քանդենք այս կծիկը …
Սա մեծ սպառնալիք է՝ մեր ազգի անցյալի , ներկայի և ապագայի համար …»: