Search
Close this search box.

«Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ». Սասուն Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում էր նաև Կոստանյանի անունը: