Search
Close this search box.

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. Զարուհի Բաթոյան

եղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը, ֆեյսբուքjan իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

««Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաև նոր ներդրումներ:

ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:

Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»: