Search
Close this search box.

Խոշոր վթար. դպրոցի տնօրենն ու գյուղապետը տեղափոխվել են հիվանդանոց

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 266 կմ հատվածում՝ Շուռնուղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 10 RG 777 համարանիշի և Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արգամ Հովսեփյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 67 VP 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ, 51-ամյա Նարինե Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Վ. Սարգսյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին, իսկ Nissan-ի վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է Սյունիքի մարզի Արավուս համայնքի վարչական ներկայացուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ն. Ջհանգիրյանն աշխատում է Արավուս գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտեք նաև՝