Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը

Ադրբեջանցի հակերներն այսօր կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքի ռուսալեզու տարբերակը։

«Մամուլի հաղորդագրություններ» բաժնում հոկտեմբերի 10–ի նյութերը բացելիս կարելի էր տեսնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսանյութն ու տեքստային հայտարարությունը`«Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։Ցանցահենները նաև գրություն են թողել. «Կոտրել են Ferid23–ը և LozariuS–ը»։

Այս պասհին Ալիևի այսպես կոչված «հայտարարությունը» հեռացվել է կայքից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին Ալիևը «Վալդայ» համաժողովի նիստի ժամանակ պատասխանել է ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 5–ին ելույթ ունենալով Ստեփանակերտում, բազմաթիվ անգամ կրկնել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։

Դիտեք նաև՝