Search
Close this search box.

Պարտքը կհատուցվի, ես կմիջնորդեմ. իրավապաշտպանը՝ Սամվել Ֆարմանյանին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի ընտանիքին թույլ է տվել արտահերթ հանդիպել բանտում: Բրավո, ապրի Հրայրը, ԶԸԸՄՓ կասեր Փաշինյանը: Բայց ինձ մի հարց է տանջում, որով էլ կդիմեմ Սամվել Ֆարմանյանին:
Ի՞սկ մեկը հարցնող լինի, Պ-ն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլը ի՞նչու պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար: Չնայաց, ակնարկդ հասկանալի է, պարտքը պետք է վերադարձվի, այստեղ դու ճիշտ ես:
Երբ Հրայր Թովմասյանը կհայտնվի բանտում, ապա խոստանում եմ, ինքս կմիջնորդեմ ԱՆ Նախարար Պ-ն Բադասյանին, որ մեկի փոխարեն 10 արտահերթ տեսակցություն տրամադրի Հրայր Թովմասյանի ընտանիքին:
Վստահ եմ, Վարչապետն էլ չի առարկի:
Ինչպես կյանքը ցույց տվեց, մեր Վարչապետը ոչինչ չի մոռանում և հատուցում է բոլոր պարտքերը իրենց տոկոսադրույքներով:
Այնպես որ, պ-ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմի:

Արտակ Գալստյան