Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Սպանել են երիտասարդ կնոջը, գցել կոյուղու դիտահորի մեջ և գողացել նրա ավտոմեքենան

Հոկտեմբերի 10-ին Եկատերինբուրգի 27-ամյա բնակիչ Քսենիան՝ իր Audi մակնիշ ավտոմեքենան վաճառելու և հիպոթեքի մի մասը մարելու նպատակով, հանդիպել է հավանական գնորդների հետ և այդ պահից նրան այլևս ոչ-ոք  չի տեսել: Այնուհետև իրավապահները հոկտեմբերի 15-ին կնոջ դին հայտնաբերել են կոյուղու դիտահորի մեջ գցած: Իրավապահները Չելյաբինսկում մարզում հայտնաբերել են նաև աղջկա մեքենան, որի վրա եղել են այրան հետքեր:

Սպանության կասկածվողների ինքնությունը հայտնի է: Ավելի ուշ իրավապահները ձեռբակալել են երեք անձանց` երկու տղամարդ և մեկ կին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մեղադրվում են կնոջ սպանության և մեքենայի գողության մեջ:

Ի դեպ, սպանված աղջիկն ուներ անչափահաս դուստր:
ArmLife.am