Search
Close this search box.

Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ

Twitter սոցիալական ցանցում հրապարակվել է հայերի` հոր և դստեր լուսանկար, որոնք պայքարում են Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի դեմ:

Լուսանկարում պատկերված է Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի անդամ 53-ամյա Հովսեփ Սարկիսը Ռաս-Էլ-Ային քաղաքից և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը:
«Անուշ Սարկիսն ինքնապաշտպանական ուժերի (YPG) մարտիկ է: Նա կռվել է ԻՊ-ի դեմ Ռաքքայում: Հիմա նրանք միասին պահում են տեղահանվածների ապաստարանը Հասաքում»,- իր միկրոբլոգում գրել է լրագրող Հաբաթ Աբբասը: